Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019
ԻԱԿ-ի ենթադրամաշնորհային ծրագրերը մեկնարկել են
01.04.2019
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ԻՐԱԶԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակում Երևանյան և մարզային 10 ՀԿ եւ լրատվամիջոց առաջիկա 4 ամիսներին կիրականացնեն ենթադրամաշնորհային տասը ծրագրեր հանրային կառավարման տարբեր ոլորտներում՝ պետական բյուջետային ծախսերի մշտադիտարկման, հանրայանացման և քաղհասարակություն-կառավարություն երխոսության զարգացման նպատակով։
Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը վերաբերում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերի շրջանակում իրականացվող ծրագրերի հանրային հաշվետվողականությանը, տրանսպորտին, երիտասարդական քաղաքականությանը, շրջակա միջավայրին առնչվող ոլորտների, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի վերահսկողությանն ու հանրայնացմանը:
Ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացումը կնպաստի Կառավարություն/ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության զարգացմանը, կպատրաստվեն և կհանրայնացվեն պետական քաղաքականության և բյուջետային ծախսերի մշտադիտարկման արդյունքներն ամփոփող, վերլուծող նյութեր, պետական մարմինների հետ համատեղ կմշակվեն իրավիճակի բարելավմանն ուղղված խորհրդատվական և հայեցակարգային փաստաթղթեր, առաջարկությունների փաթեթներ:
Ենթադրամաշնորհներն իրականացվում են «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որն ԻԱԿ-ն իրականացնում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ: