Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Առավել տեղեկացված հասարակություն և պետական բյուջեի վերահսկողություն․ մեկնարկեց "Իրազեկ Հայաստան" ծրագիրը

27.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի բացման արարողությունն ու գլխավոր վերապատրաստման դասընթացի մեկնարկը, որին մասնակցում էին Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությաններկայացուցիչներ, Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներկայցուցիչներ ԵՄ-ից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և լրատվամիջոցներից:

Ստորև ներկայացված հղմամբ կարող եք ծանոթանալ մամլո հաղորդագրությանը:

Մամուլի հաղորդագրություն
 

 

← Վերադառնալ ցուցակին