Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Փորձագետ-դասընթացավարների մրցույթ

02.07.2018

«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է փորձագետ-դասընթացավարների և իրավական փորձագետի վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Փորձագետ-դասընթացավարները պետք է մշակեն համապատասխան նյութերը, պլանավորեն և իրականացնեն դասընթացները Երևանում և ՀՀ մարզերում սեպտեմբեր-նեյեմբեր ամիսների ընթացքում, իսկ իրավական փորձագետը պետք է տրամադրի իրավական խորհրդատվություն ծրագրի ամբողջ ընթացքում:

Ստորև կցված են աշխատանքի տեխնիկական բնութագրերը.

  1. ԵՄ-Հայաստան հարաբերությունների դասընթացավար-փորձագետ
    Տեխնիկական առաջադրանքը 
     
  2. Ֆինանսների և բյուջեի փորձագետ-դասընթացավար՝ 
    Տեխնիկական առաջադրանքը

  3. Ֆոնդահայթայթման փորձագետ-դասընթացավար՝
    Տեխնիկական առաջադրանքը

  4. Տեղեկատվության ազատության ազգային փորձագետ-դասընթացավար՝ 
    Տեխնիկական առաջադրանքը

  5. Իրավական փորձագետ՝ Տեխնիկական առաջադրանքը

Ներկայացված պահանջներին բավարարող եւ հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել foi@foi.am էլ. փոստի հասցեին: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել դասընթացավար-փորձագետի պաշտոնի անվանումը ( Օրինակ՝ Իրավական փարձագետ):
էլեկտրոնային նամակին պետք է կցված լինեն՝ (չգերազանցենցեն 3Mb)

  1. Ինքնակենսագրական (CV)՝ շեշտադրելով տվյալ թեմայով իրականացված դասընթացների փորձառությունը, (pdf կամ word)
  2. Անձնագրի պատճեն (pdf kam jpg)

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ հուլիսի 9-ը ժամը 24:00:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով: Ըստ ինքնակենսագրականում նշված տեղեկատվության ընտրված թեկնածուները կհրավիր վեն հարցազրույցի: Մրցույթի արդյունքի մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ 2018 թ. հուլիսի 17-ը: 

Հարցերի դեպքում կարող եք զանգել 091435136:

Ծրագիրն իրականացվում է համագործակցաբար` Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: 

← Վերադառնալ ցուցակին