Ծրագրեր
«Իրազեկ Հայաստան» ծրագիր
Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019

12.12.2019 - Դու տեղյակ լինելու իրավունք ունես․ ուսուցողական տեսանյութ
Տեղեկություն ստանալու իրավունքի մասին մեր ուսուցողական տեսանյութը կօգնի յուրաքանչյուրին ճիշտ ձևակերպել իր հարցումը և դիմել համապատասխան մարմիններին։

Նոյեմբերի 29-ին կայացավ «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ։
28.11.2019 - Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում ստեղծված էլեկտրոնային ռեսուրսներ
Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում ստեղծվել են էլեկտրոնային ռեսուրսներ:

10.08.2019 - Լոռու մարզի բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն
«Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Սպիտակ համայնքների 2017-18 թթ․ տարեկան և 2019 թ․առաջին եռամսյակի բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն:

10.08.2019 - Սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմները Տաթև համայնքում
«Մասնակցում եմ համայնքի զարգացմանը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գորիսի մամուլի ակումբը իրականացրել է հետազոտություն Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Հալիձոր, Տանձատափ, բնակավայրերում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման խնդիրների վերաբերյալ։

10.08.2019 - Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում
«Հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: