Փաստերի ստուգման լաբորատորիաներ
2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.
- Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
- Գավառի պետական համալսարան
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- Արեգնազան կրթահամալիր:
Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ:
«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
30.03.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #2
Տեղեկագրի այս համարում ներկայացվում են Արեգնազան կրթահամալիրում հիմնված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, աշակերտների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ: Ինչպես և ինչ հարցով դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին
05.03.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #1
Տեղեկագրում ներկայացվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հիմնված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, աշակերտների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ: