Փաստերի ստուգման լաբորատորիաներ
2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.
- Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
- Գավառի պետական համալսարան
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- Արեգնազան կրթահամալիր:
Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ:
«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
Փաստերի ստուգման Տեղեկագիր #8
01.09.2021
Տեղեկագրի այս համարում ներկայացված են ԵՊՀ լրագրության ֆակուլտետում գործող Փաստերի ստուգման լաբորատորիայի ուսանողների աշխատանքները:
Օգտակար հղումներ, ինֆոգրաֆիկաներ փաստերի ստուգման վերաբերյալ.
- Ինչպես ճիշտ որոնել համացանցում
- Ինչպես կարդալ գրաֆիկները
- Ինչպես ուղարկել տեղեկություն ստանալու հարցում:
Այս թոարկմանը դիտեք նաև Ֆեյքաքաղի 8-րդ թողարկումը՝ ինչպես բացահայտել սունկ կայքերը: