Փաստերի ստուգման լաբորատորիաներ
2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.
- Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
- Գավառի պետական համալսարան
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- Արեգնազան կրթահամալիր:
Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ:
«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
Փաստերի ստուգման Տեղեկագիր #7
02.08.2021
Ինչպես վարել փաստերի ստուգման դասընթացը
Դասընթացի նպատակը, խնդիրները և մեթոդաբանությունը
Տեղեկությունների ճշգրտումը և փաստերի ստուգումը
- Մեդիայի տեքստ, համատեքստ, մանիպուլյացիա, փաթեթավորում
- Ինչպես գտնել ջնջված կամ ձեւափոխված տեղեկատվությունը
Ինֆոգրաֆիկաներ
- Ինչպես տեղորոշել լուսանկարը
-Ինչպես ստուգել տեսանյութը
Տեղեկատվության ազատության խորհրդատվություն
Վիդեոբլոգ. Ֆեյքաքաղ 7