Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Փաստերի ստուգման Տեղեկագիր #4

20.05.2021

  Փաստերի ստուգման Տեղեկագիր #4

Տեղեկագրում ներկայացվում են Վ. Բրյուսովի անվան Պետական համալսարանի Լրագրության բաժնում հիմված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, ապագա լրագրող ուսանողների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության բաժնում Փաստերի ստուգման լաբորատորիայի մեկնարկը տրվեց փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Համաձայն հուշագրի՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է լրագրության պրակտիկ լաբորատորիա ԲՊՀ Լրագրության բաժնի ուսանողների համար՝ փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքների և համապատասխան դասըթնացների անցկացման համար:

Դասընթացի հիմնական թեմաներն են.

  • փաստերի ստուգման տեսությունը, օգտակար ռեսուրսներ,
  • ինչպես ստուգել լուրերը, խորացված որոնում, արխիվներ ու տվյալների բազաներ,
  • պատկերների ստուգում՝ տեսություն և գործնական աշխատանք,
  • տեսանյութի ստուգում՝ տեսություն և գործնական աշխատանք,
  • գեոլոկացիա՝ տեսություն և գործնական աշխատանք,
  • ստուգման էթիկական բաղադրիչը:

Դասավանդող ՝  Գեղամ Վարդանյան

Աշխատող խումբ.

 Անժելիկա Գյուրջյան, բակալավրիատ, 2-րդ կուրս

 Էլիզաբեթ Թովմասյան, բակալավրիատ, 2-րդ կուրս

 Ալինա Հովհաննիսյան, բակալավրիատ, 2-րդ կուրս

 Ջուլի Հովսեփյան, բակալավրիատ, 2-րդ կուրս

 Քնարիկ Կնյազյան, մագիստրատուրա, 2-րդ կուրս

 Հռիփսիմե Հայրապետյան, մագիստրատուրա, 2-րդ կուրս

 Հռիփսիմե Վարդերեսյան, մագիստրատուրա, 2-րդ կուրս

 Լիլի Հարությունյան, մագիստրատուրա, 1ին-կուրս

 Լիանա Հակոբյան, մագիստրատուրա, 1ին-կուրս

 
Հրապարակված ուսանողական նյութերից մի քանիսը՝

Քնարիկ Կնյազյան․ Կորոնավիրուսի «բուժումը». ավանդական սխտորից մինչև վտանգավոր դեղամիջոցներ

Հռիփսիմե Հայրապետյան․ Հակա-5G․ արտասովոր կրիչի պատմությունը

Հռիփսիմե Վարսերեսյան․ Մարդկանց չիպավորում․ իրականությո՞ւն թե՞ գիտաֆանտաստիկա

Լիլիթ Հարությունյան. Կեղծ էջերը վաճառում են «վստահելի» միջոցներ

Լիանա Հակոբյան. Պատվաստումների մասին տարածվող հեշթեգերն ու մանիպուլյատիվ լուրերը 

 

 

← Վերադառնալ ցուցակին