Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Փաստերի ստուգման Տեղեկագիր #2

30.03.2021

Փաստերի ստուգման Տեղեկագիր #2

 

Արեգնազան կրթահամալիրում դասերը սկսվելուն պես, ավագ դպրոցի աշակերտներին ներկայացվել է Փաստերի ստուգման լաբորատորիայի նպատակը՝ տալ աշատերտներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտություններ, ծանոթացնել փաստերի ստուգման լայն գործիքակազմին և սովորեցնել ինքնուրույն աշխատել, հետազոտություն անել և պատրաստի նույթ ստեղծել։ 

Աշակերտներին ներգրավելու ընտրության միակ սկզբունքը եղել է նրանց իսկ ցանկությունը։ Աշխատանքներում ընդգրկվել են 10-րդ դասարանցիները: Հանդիպումները տեղի են ունենում հիմանականում առցանց, շաբաթական երկու անգամ:
 
Կրթահամալիրում Փաստերի ստուգման լաբորատիրայի աշխատանքներում ներգրավված են տասներորդցի աշակերտներ: Աշխատանքները բաղկացած են երեք հիմնական բաղադրիչից՝ տեսական գիտելիքի փոխանցում, վարժանք, ինքնուրույն ուսումնասիրություն և նյութի ստեղծում։
Տեսական մասում աշակերտները ծանոթանում են տարբեր գործիքների հետ, աշխատում են  որոնողական համակարգերում, պաշտոնական տեղեկատվական հարթակներ և այլ։
 
Այնուհետև, վարժում են ստացած տեսական գիտելիքը։ Վարժանքի համար ծանոթանում են հայկական մեդիադաշտում տեղ գտած արդեն իսկ ստուգված նյութերին. հասկանալ, ինչպես են աշխատում մեդիափորձագետները, օրինակները՝ media.am, fip.am hetq.am և այլ կայքերից են վերցվում։
 
Երրորդ փուլով աշակերտները փորձում են գտնել նոր նյութեր կամ իրենց տրվում է կասկածելի նյութ, որը իրենք արդեն ինքնուրույն են ստուգում, փնտրում են տեղեկություններ, հերքում կամ հաստատում են նյութում բերված փաստերը՝ օգտագործելով իրենց ծանոթ տարբեր գործիքներ:
 
Դասավանդող ՝ 
Սիրանուշ Կասպարովա
 
Հիմնական խումբ.
 
Սոնակ Կարապետյան 
Մանե Յահյեյան 
Սոնա Կարապետյան 
Մարիա Խաչատրյան
 
Բացի հիմնական խմբի անդամներից, տասներորդցիներից մի քանիսը ժամանակ առ ժամանակ մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին և փորձագետների հետ հանդիպումներին:
 
Օգտակար Հղումներ
Լուսանկարների սկզբնաղբյուրը հայտնաբերելու բաժինները որոնողական համակարգերում 
 
  • images.google.com
  • www.bing.com/images/
  • yandex.ru/images/
  • www.tineye.com

ՎԻԴԵՈԲԼՈԳ

#ՖԵՅՔԱՔԱՂ 2. Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ն «Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Ֆեյքաքաղ վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։  Նախաձեռնության նպատակն է զարգացնել լրատվամիջոցների մեդիագրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները:

Ֆեյքաքաղ․ #2․ ֆեյքերը սոցցանցերում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է անվճար խորհրդատվություն տեղեկատվության ազատության ոլորտում

Դիմեք մեզ եթե.

  • չգիտեք՝ ինչպես դիմել տեղեկություն ստանալու համար,
  • ստացել եք թերի կամ ոչ լիարժեք պատասխան,
  • խախտվել են տեղեկություն ստանալու ժամկետները,
  • պետական մարմինները մերժել են տրամադրել պահանջվող տեղեկությունը։

Դիմեք մեզ զանգահարելով՝ 091700974 կամ 091407836 հեռախոսահամարներով, կամ գրեք foi@foi.am էլեկտրոնային հասցեին կամ ԻԱԿ-ի ֆեսբուքյան պաշտոնական էջի միջոցով։

 

 
 

← Վերադառնալ ցուցակին