Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Փաստերի ստուգման Տեղեկագիր #1

05.03.2021

 Փաստերի ստուգման Տեղեկագիր #1

 

Դասընթացավարները վերապատրաստվեցին

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ ծրագիրը՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդների և ապագա լրագրողների մեդիա գրագիտությունը և փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում ստեղծելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Ծրագրի մեկնարկին կրթական հաստատությունների մասնագետ-դասընթացավարները մեր փորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի օգնությամբ անցան Փաստերի ստուգման Վերապատրաստման 5-օրյա դասընթացը:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցանել ապատեղեկատվության դեմ պայքարի առկա գործիքներն ու մեխանիզմները, աշակերտներին և ուսանողներին փոխանցել տեղեկությունների ստուգման գործնական գիտելիք և հմտություններ։ Ստացած գիտելիքը աշակերտներն ու ուսանողները կկիրառեն ուսումնական հաստատություններում ստեղծվող «Փաստերի ստուգման կրթական լաբորատորիաներում»

Դասընթացին ներկայացվեց ծրագրի շրջանակում պատրաստված Փաստերի ստուգման ձեռնարկը

Փաստերի ստուգման 5 լաբորատորիա

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հուշագիր է կնքել 5 կրթական հաստատության հետ, որտեղ 2020 թվականի սեպտեմբերից հիմնվել են և սկսել են աշխատանքները փաստերի ստուգման լաբորատորիաները:

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորված Փաստերի ստուգման լոբորատորիայի տասներորդցի աշակերտներն են։ Նրանք փնտրում են ապատեղեկատվություն, բացահայտում և դրանց փոխարեն իրենց ընկերների համար  հրապարակում ճշտված տեղեկություններ։

Ավագ դպրոցի աշակերտներին նախ ներկայացվել է Լաբորատորիայի նպատակը և ծրագիրը: Աշխատանքներին մասնակցելուն համաձայնել են այն սովորողները, որոնք ցանկացել են իրենց ազատ ժամանակից շաբաթական որոշ հատված տրամադրել այս աշխատանքին՝ որպես ակումբային գործունեություն:

Դասավանդող ՝  Հասմիկ Թոփչյան

Աշխատող խումբ՝

Ստելլա Սարգսյան 

Կարոլինա Գրիգորյան 

Ալլա Թադևոսյան 

Անահիտ Ասատրյան 

Անի Արղության 

Յանա Նահապետյան

ՎԻԴԵՈԲԼՈԳ 

#ՖԵՅՔԱՔԱՂ 1 

«Ֆեյքաքաղ․ կեղծ տեղեկատվության հիմնական աղբյուրները» 

Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ

Ծրագրի շրջանակում մեկնարկել են Ֆեյքաքաղ վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել լրատվամիջոցների մեդիագրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին