Freedom of Information Center of Armenia.

հայերեն | english

Publications

Media about FOICA

"Ո´չ ազատություն, ո´չ պաշտպանություն. մամուլի ազատության միջազգային օրը հայ փորձագետները գնահատում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատությունը"

03.05.2010

Մայիսի 3-ին` մամուլի ազատության միջազգային օրը, լրագրության ոլորտի հայ փորձագետները ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում խոսքի ազատությունը դեռևս սահմանափակ է: Ըստ փորձագետների` Հայաստանում առցանց լրատվամիջոցները, ի տարբերություն հեռուստաընկերությունների և թերթերի, ավելի անկախ են: (ՄԱԿ-ը 1993 թ.-ից մայիսի 3-ը հայտարարել է որպես մամուլի ազատության միջազգային օր:)

Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի` եթե հասարակության իրավական գիտակցությունը բարձրանա, ապա խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն:

Համաձայն Freedom House վաշինգտոնյան իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի` Հայաստանը մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների իրավիճակով դասվում է աշխարհի «մասամբ ազատ» երկրների շարքը:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ միայն դատարանը քիչ է մամուլի ազատությունը լիովին պաշտպանելու համար: Նա բերում է 2002 թ.-ից եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության օրինակը:

«Քանի՞ անգամ «Ա1+»-ը դատարան դիմեց, քանի՞ մրցույթի մասնակցեց, և դա ոչ մի արդյունք չտվեց»,- հարցնում է Աբրահամյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով` Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը չեն դադարի, քանի որ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև լրագրողները, պաշտպանված չեն արդարադատության համակարգի կողմից:

«Եթե ներկայիս պայմաններում լրագրողները բռնության չենթարկվեն, ապա դա կնշանակի, որ նրանք իրենց պարտականությունները չեն կատարում»,- ասում է Նավասարդյանը:

Աղբյուրը` www.armenia.usembassy.gov

← Back to the list

Share |