Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Givemeinfo

հայերեն | english

Մեր հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը: Արդեն 22 տարի է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Հաջողված պատմություններ

Ծանոթացեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 22-ամյա գործունեության հաջողված պատմություններին:

Դատական գործեր

Տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած մարմինների դեմ հարուցված դատական գործերին կարող եք ծանոթանալ այս բաժնում:

Սև ցուցակ

Յուրաքանչյուր եռամսյակ ԻԱԿ-ը հրապարակում է այն պաշտոնյաների անունները, որոնք խախտել են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը:

Իրազեկ Հայաստան ծրագիր

Ծրագիրն աջակցում է քաղաքացիների տեղեկատվության մատչելիության իրավունքի իրականացմանը

Վերջին թարմացումներ

24.11.2023

97.ՏՎԽ կարծիք. ԱԺ աշխատակազմի կողմից «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին նախազգուշացում հայտնելու մասին

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 24-ին հրապարակել է փորձագիտական կարծիք ԱԺ աշխատակազմի կողմից «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին նախազգուշացում հայտնելու վերաբերյալ։

21.11.2023

ՏԱ ինքնագնահատման համակարգի գործարկումը. դասընթաց-քննարկում

Նոյեմբերի 21-ին կայացավ Տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմների ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկումը վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, պետական մարմինների հասարակայնության հետ կապերի բաժինների և ՏԱ պատասխանատուների շուրջ 15 ներկայացուցիչների հետ:

15.11.2023

Աջակցություն Արցախի լրագրողներին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկնարկում է Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների հզորացման և աջակցության ծրագիր:

12.11.2023

ԻՇ տվյալների մշտադիտարկման դասընթաց

Նոյեմբերի 11-12-ին կայացավ իրական շահառուների տվյալների մշտադիտարկման վերաբերյալ դասընթաց-քննարկում լրատվամիջոցների և ՀԿ շուրջ 15 ներկայացուցիչների հետ:

01.11.2023

96.ՏՎԽ կարծիք. Հակոբ Արշակյանն ընդդեմ ArmDay.am և Lurer.com լրատվական կայքերի

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակել է փորձագիտական կարծիք «Հակոբ Արշակյանն ընդդեմ ArmDay.am և Lurer.com լրատվական կայքերի» դատական գործի վերաբերյալ։